Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ըմպելիք, որն օգտակար է հիպոթիրեոզի ժամանակ. 168.am

Ըմպելիք, որն օգտակար է հիպոթիրեոզի ժամանակ. 168.am

Վահանաձև գեղձն կարևոր օրգաններից է, որը կարգավորում է նյութափոխանակությունը։ Դրա ճիշտ գործունեությունից են կախված օրգանիզմի մի շարք  գործառույթներ։ Fithacker.ru-ն գրում է, որ հիպոթիրեոզի առկայության դեպքում կարող եք օգտագործել այս ըմպելիքը։

Բաղադրիչներ.

  • ½ թեյի գդալ դարչին,
  • ½ թեյի գդալ կոճապղպեղ,
  • ¼ թեյի գդալ մշկընկույզ,
  • 1 կամ 2 կիտրոնի թարմ քամած հյութ,
  • 3 նարնջի հյութ,
  • 1 բաժակ լոռամրգի հյութ,
  • 7 բաժակ ջուր։


Պատրաստման եղանակը։ Ջուրը եռացրեք, ավելացրեք լոռամրգի հյութը, կրակը դանդաղեցրեք։ Ավելացրեք մշկընկույզը, կոճապղպեղն ու դարչինը։ Լավ խառնեք, կրակին թողեք ևս 20 րոպե։ Թողեք ըմպելիքը սառչի։ Ավելացրեք կիտրոնի ու նարնջի հյութերը, լավ խառնեք։

Ըմպելիքը պատրաստ է։ Այն կօգնի լավացնել վահանաձև գեղձի վիճակը։ Ըմպելիքի հիմնական բաղադրիչը լոռամրգի հյութն է, որը յոդ է պարունակում։ Ըմպելիքը կօգնի նաև օրգանիզմը հագեցնել վիտամին C-ով և մի շարք սննդարար նյութերով։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ